Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված եղե՞լ է երդմնակալությանը (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի ունեցավ փետրվարի 18-ին պաշտոնական տվյալներով հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Արարողությանը հրավիրված էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Արդյոք ինագուրացիային մասնկացելու հրավիրատոմս ուղարկվե՞լ է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս հարցի վերաբերյալ Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, ով, սակայն, նման տեղեկատվություն չուներ։
«Ես տեղյակ չեմ՝ առաջին նախագահին հրավիրատոմս ուղարկվել է, թե՝ ոչ, բայց տեղյակ եմ, որ առաջին նախագահի ներկայացուցիչները մերժել էին։
Եվ այդ իմաստով ես երազում եմ այն օրը, երբ մեր բոլոր պետական պաշտոնյաները՝ ներկա, նախկին, լինեն մի դահլիճում Հայոց պետականության տոնին։ Իսկ այն, որ նախագահի երդմնակալությունը ևս մեր պետականության խորհրդանիշներից մեկն է, սա փաստ է»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը խորհրդարանական 6 խմբակցություններից միայն երկուսն են մասնակցում, ասաց. «Տվյալ խորհրդարանական խմբակցության խնդիրն է։ Եթե նրանք կարծում են, որ իրենց չգալով որևէ բան փոխվում է, կամ գալով իրենք կարող է դառնային իշխանություն, նրանք սխալվում են։ Ես ցավում եմ, որ մեզ մոտ տիրում է մի իրավիճակ, որ եթե ընդդիմությունը գալիս է ինագուրացիային, դա կարող է դիտվել որպես «ծախու ընդդիմութուն»։ Մենք պետք է ավելի վեր լինենք նմանատիպ մանր-մունր կենցաղային խնդիրներից և կարողանանք, այո, գալ և խոսել»,-ասաց ՀՀԿ խոսնակը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան