520.000 եվրո՝ «Ռեալի» ֆուտբոլիստներին՝ չեմպիոնական 10-րդ գավաթի համար
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խաղարկության 10-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում Մադրիդի «Ռեալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 520.000 եվրո. տեղեկացնում է mundodeportivo-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ այս գումարի շուրջ համաձայնության են եկել ակումբի ավագն ու ղեկավարությունը՝ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ:
«Արքայական ակումբի» ֆուտբլիստների համար պարգևավճարներ է նախատեսված նաև քառորդ եզրափակչի և կիսազերափակչի համար: 180.000 եվրո ֆուտբոլիստները կստանան նաև Գավաթի խաղարկությունում հաղթելու դեպքում: Լա լիգայում հաղթելու դեպքում մադրիդցիները կստատան 360.000, սակայն այս նպատակը բավականին անհասանելի է այսօր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան