Հուսանք՝ գործը չի հասնի 11 մետրանոցների. Նոյերը՝ «Յուվեի» հետ խաղի մասին
Սպորտ
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Յուվենտուսի» հետ պատասխան խաղի մասին և հայտարարել.
«Գիտենք, որ հեշտ չի լինելու: Իհարկե տանը լավ արդյունքի հասանք, սակայն իրավունք չունենք հույսներս կապել միայն դրա հետ: Շաբաթ օրը շատ կարևոր էր ներքին առաջնությունում հաղթանակ տոնել: Միշտ էլ հաճելի է հաղթանակից հետո պատրաստվել խաղի: Հուսանք, որ գործը չի հասնի 11 մետրանոցներին: Ցանկանում ենք հաղթել այդ հանդիպումը և ես՝ որպես դարպասապահ, պատրաստ կլինեմ նաև 11 մետրանոցների տարբերակին»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան