Մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը
Սպորտ
Կայացել է մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը՝ նվիրված մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնության հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթի հավաքական թիմը (մարզիչ Աստղիկ Գյուրջինյան):
Եզրափակչում շենգավիթցիները առավելության են հասել Գորիսի հավաքականի նկատմամբ՝ 28:13 (15:7) հաշվով: Նշենք, որ Գորիսի թիմն արժանացել է բրոնզե մեդալի և մասնագետների վկայությամբ ողջ առաջնության ընթացքում բավականին լավ խաղ է ցուցաբերել: Երկրորդ տեղը գրավել է Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը՝ հաղթելով Աջափնյակին 5:13 (2:6) հաշվով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան