Արմեն Աշոտյանը՝ երկու «երդմնակալության» մասին (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին զուգահեռ` երդմնակալության արարողություն է տեղի ունեցել նաև Ազատության հրապարակում։
«Այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա պետք է իրականում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկնարկի առաջին օրը վերածենք յուրաքանչյուր քաղաքացու երդմնակալության արարողությանը։ Յուրաքանչյուր քաղաքացի այսօր իր հոգու խորքում երդվում է կամ պետք է երդվի, որ յուրաքանչյուր օր ծախսելու է, աշխատելու է ավելի լավ Հայաստան կառուցելու համար, ապահով Հայաստան կառուցելու համար։ Սեփական պետությունը սիրելու և փայփայելու գործը վերապահված չէ միայն իշխանություններին»,- Լուրեր.com-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում զարթոնք է ապրում, և այդ զարթոնքը նույնպես մեզ տալիս է վստահություն, լավատեսություն, որ գալիք 5 տարվա ընթացքում Հայաստանը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացումների նոր փուլ կանցնի, ինչը թույլ կտա մեզ ունենալ ավելի լավ պետություն և ավելի լավ երկիր»,-ասաց Արմեն Աշոտյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան