Զարուհի Փոստանջյանը պարզում է ձերբակալման հանգամանքները
Քաղաքական
Այսօր ոստիկանները բերման էին ենթարկել մի քանի երիտասարդ ակտիվիստների:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ տղաներին տարել են 3 տարբեր բաժանմունքներ՝ Կենտրոն, Աբրակիր և Էրեբունի։
Զարուհի Փոստանջյանը գնացել է պարզելու ձերբակալման հանգամանքները՝ չնայած այն փաստին, որ ոստիկանությունը հայտարարել է, որ ակտիվիստներին ժամը 6-ին ազատ են արձակելու։
Հիշեցնենք, որ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և դասադուլի մասնակից երիտասարդների միջև: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ՝ բերման էր ենթարկվել նաև ակտիվիստ, բնապահպան Եղիա Ներսեսյանը և ևս 3 քաղաքացի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան