Հանրահավաքի մասնակիցները սկսեցին սուլել և վճռականություն պահանջեցին
Քաղաքական
Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց հանդիպման նոր օր՝ ամսի 12-ին, երկու ժամանոց հանրահավաք:
Երբ Հովհաննիսյանը հանդիպման նոր օր էր հայտարարում հանրահավաքի մասնակիցները սկսեցին սուլել և վճռականություն պահանջեցին՝ «Հի՛-մա՛, հի՛-մա՛, հի՛-մա՛»:
«Վաղն ինձ սուլեք, ոնց կուզենք, վաղը ինձ քավության նոխազ դարձրե՛ք, վաղը ինձ դավաճան անվանե՛ք, բայց խոսացող տղերք, լավ տղերք, ինձ լսե՛ք, այսօր Սերժ Սարգսյանը և Վեհափառն են կեղծ երդում տվել:
«Հիմա ձեր կոնկրետ քայլերն ասեք»,-բղավեց հավաքվածներից մեկը։
«Ով ուզում է կոնկերետ քայլ, ինձնից պատասխան կստանաք: Ես թույլ չեմ տա ՀՀ-ում արյուն թափվի, ոչ մի արյուն, բայց ով ուզում է գա, թող պատրաստ լինի ոչ թե մի փամփուշտի, թող ինքը պատրաստ լինի երկարատև պայքարի, բայց եթե դուք պատրաստ եք ինձ հետ, ես էլ ձեզ հետ պատրաստ եմ գնալ մինչև հաղթանակ: Արդեն իշխանական կերուխումը վերջացել է, իրանց կերած խմած չալաղաջը անուշ լինի»։ Հավաքվածներից մեկը բացականչեց՝ «գրող լինի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան