Միշոյի սիրտը զբաղվա՞ծ է
Հասարակություն
“Ոնց որ գտել եմ կեսիս, բայց բաներ կան, որ ժամանակին պետք է ասվի…Սիրտս ինչ-որ վառվում ա:)”. այս խոսքերը Միշոն BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նախորդ տարվա աշնանը՝ չբացահայտելով սիրելիի ով լինելը:
Ռեփերի անձնական կյանքը վերջին շրջանում կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա ապացույցն են նաեւ BRAVO.am-ի խմբագրություն ստացված հեռախոսազանգերը եւ նամակները' խնդրանքով ճշտել, թե արդյոք Միշոն գտել է իր երկրորդ կեսին:
Չնայած՝ ռեփերն իր սիրային կապի մասին պարզաբանումներ դեռեւս չի տալիս, նրա “ինստագրամյան” էջում հայտնաբերել ենք մի շարք լուսանկարներ, որտեղ Սոնա անունով մի աղջկա ընկերակցությամբ է: Ի դեպ՝ նման մտերմիկ լուսանկարներ առկա են նաեւ Սոնայի էջում:
Միշոյի հավանական ընտրալը, որի հայրը ռեփերի դաջվածքներից մեկի հեղինակն է, բնակվում է Միացյալ Նահանգներում: Դատելով ստորեւ ներկայացված լուսանկարից՝ նա վերջերս հայրենիքում է եղել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան