Գրիգորի Լեպսը չի մահացել
Աշխարհ
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մահացել է երգիչ Գրիգորի Լեպսը:
Mirnov.ru-ի փոխանցմամբ՝ 46-ամյա երգիչը «ստամոքսային խոց» ախտորոշմամբ հայտնվել է վերակենդանացման բաժնում:
Շտապ օգնության մեքենան երգչին Բոտկինի անվան հիվանդանոց տեղափոխել է Մշակույթի տնից, որտեղ Լեպսը համերգի փորձի է եղել: Այնտեղ սկսվել է արյունահոսություն՝ ստամոքսում:
Այժմ Լեպսը հիվանդանոցում է և, ըստ բժիշկների, առողջանում է: Նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան