Գայտանան խոստացել է անակնկալ մատուցել Հենրիխին
Սպորտ
«Շախտյոր»–ի ամենամոլի երկրպագուհիներից մեկը՝ գեղեցկուհի երգչուհի Գայտանան, խոստացել է Հենրիխ Մխիթարյանին 25 գոլ խփելու դեպքում անակնկալ մատուցել և «Շախտյոր»–ի հիմնը երգել հայերենով.
«Ես երկրպագում են «Շախտյոր»–ին։ Այն Ուկրաինայի լավագույն ակումբն է: Կփորձեմ երկրպագել «Շախտյոր»–ին և հատկապես Հենրիխ Մխիթարյանին, ով ռեկորդի շեմին է կանգնած: Կարծում եմ «Շախտյոր»–ի հիմնը հայերենով շատ գեղեցիկ կհնչի և վստահ եմ, որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Հենրիխի համար, ինչպես նաև վստահ եմ, որ «Շախտյոր»–ի հիմնը հայերեն կթարգմանենք Հենրիխի հետ»: Այս մասին գրում է Footballcity.am–ը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան