Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան «Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից 

«Ազգ». Երկու երդմնակալությունները և երեկոյան ցույցը

Հայկական Մամուլ

Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ նախագահի պարտականությունները ստանձնեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ազատության հրապարակում բավական ստվար հանրահավաքավորների հետ առանց Ավետարանի ժողովրդի հետ կրկնաբերան երդվեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանին երդվելու հրավիրեց Ազգային ժողովի նախագահը, Սերժ Սարգսյանը երդվեց մոտ 2 հազար հյուրերի, Ազգային ժողովի 99 պատգամավորների եւ տասնյակ հեռուստակայանների ուղիղ եթերի հեռուստադիտողի համար, ձեռքը դնելով Սահմանադրության եւ Վեհամոր Ավետարանի վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց ոչ Սահմանադրությամբ նախատեսված տեքստով, հանդիսատեսը մոտ երեսուն հազար հանրահավաքավորն ու «Սիվիլնետի» ուղիղ եթերի հեռուստադիտողն էին: Սերժ Սարգսյանին օրհնեց Ամենայն հայոց կաթողկիոսը, Րաֆֆիին օրհնող հոգեւորական չկար: ՍերԺ Սարգսյանը, ձեռքը դնելով Ավետարանի եւ Սահմանադրության վրա, արտասանեց Սահմանադրությամբ սահմանված հետեւյալ խոսքերը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնըՙ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջներըՙ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունըՙ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: Րաֆֆին ասաց` «Այստեղ չկա Աստվածամոր Ավետարան, չկա, կեղծիք, սուտ, 30 արծաթ, կեղծ քարոզներ եւ կեղծ ելույթներ նախագահականից, կա հայ ժողովուրդ» ու սկսեց. «Հանուն հավատքի եւ հանրապետության, եսՙ ՀՀ քաղաքացիս, այսօր, ներկա ապօրինի իշխանության հետ հայտարարում եմ. չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին (ժողովուրդը հետը կրկնում էր ամեն չեմ-ի հետ), չեմ հնազանդվելու սուտ պահանջներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին, ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ, չեմ վախենում ու չեմ վաճառվում, չեմ նահանջում: Մենքՙ Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուրՙ սիրով, հավատքով, չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու, ուժ ենք տալու իրար, հաղթելու ենք: Մենքՙ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու հայաստանցիները, որտեղ կա իրավունք, աշխատանք, ապագա, կա ընտրված նախագահ: Արդարության օրը հեռու չէ»: Մարզահամերգային համալիրում ապահով, ապագան լուսառատ տեսնող, թանկարժեք կոստյումներով տղամարդիկ ու պճնված կանայք էին նախագահ Սարգսյանի երդմնակալության մասնակիցը: Ազատության հրապարակումՙ հոգնած, մարզերից ոտքով եկած, ապագայի եւ ապահով ապրելակերպի հանդեպ հույս չունեցող հայերը, եւ այս երկու Հայաստանների հակադրությունը նույն ժամանակի միավորի մեջ երկու տեղում էլ եղած լրագրողիս համար պարզապես ակնառու էր: Ու միակ մտածումը որ ծնվում էր համեմատելիս, այն էր, որ մարզահամերգային համալիրում երդված նախագահը գուցե մի հրաշքով պետք է ներկա լիներ ու տեսներ այդ մարդկանց: Գուցե դրանից հետո անհնար լիներ, որ նա ասի, թե կարդինալ փոփոխություններ չի ուզում անել: Ասենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն Ազատության հրապարակում որեւէ ծրագրային բովանդակություն չուներ, նույն էմոցիոնալ ելույթն էր, ինչ մինչեւ հիմա է եղել, նա «Րաֆֆի, նախագահ» կարգախոսը, որ հաճախ էր բղավում էին հանրահավաքավորները, շարունակում էր դարձնել «Հայաստան», իսկ հանրահավաքի մասնակիցների` բավական տեսանելի անհամբերությունը` «Հիմա, հիմա», Ր. Հովհաննիսյանի սրտով չէր ակնհայտորեն, նա խոսում էր անգամ ուրբաթօրյա հանրահավաքին անելիքի մասին եւ ասում էր, թե «երեկոյան 18-ին եկեք, կգնանք երթի»: Իսկ երբ անհամբերները չգնացին Ազատության հրապարակից, նա, որ հեռացել էր հանրահավաքից հետո, մի քանի րոպեից վերադարձավու նրանց տարավ երթի` Հյուսիսային պողոտայով, հրապարակով, Մաշտոցի պողոտայով` հակադրվելով հանրահավաքավորներին, թե Ինքը Բաղրամյան 26 չի առաջնորդելու, իրենք երթի կգնան Ծիծեռնակաբերդ: Ասենք, որ մոտ երեք տասնյակ հազար հանրահավաքավոր հավաքելն իրոք այսօր մեծ ռեսուրս է, բայց Րաֆֆին, փաստորեն, նրանց ոչինչ չառաջարկեց, վաղը, ուրբաթ օրը եւ հետագայում անելիքի մշուշոտ հեռանկարից բացի եւ ակնհայտորեն անիրականանալի բան ասելով կրկին, թե Սերժ Սարգսյանն ու Վեհափառը պետք է գան հրապարակ (երեկ երեկոյան) ու ներում խնդրեն կեղծ երդման համար: Բա երեսուն հազար մարդ հավաքած լիդերը նման անլուրջ բան ասո՞ւմ է: Վերն ասվածը տողերիս հեղինակը գրել է մինչեւ Ր. Հովհաննիսյանի` ժամը 18-ին կրկին մեկնարկած հանրհավաքը, որտեղ նա երբ անընդհատ փորձում էր խոսել, թե վաղը ինչ պիտի անեն, հավաքվածները, որ առավոտյան հանրահավաք եկածներից ավելի քիչ էին, բղավում էին` «հիմա, հիմա»: Անգամ` բղավում էին, թե եթե ինքը չի կարող գնալ եւ ազատել ոստիկանության կողմից երեկ բերման ենթարկված մի քանի ակտիվիստին, իրենք կգնան ու կազատեն. Ր. Հովհաննիսյանն մինչ այդ դիմել էր իրավապահներին, թե` «ազատեք Մարիամ Սուխուդյանին եւ մյուս ակտիվիստներին»: Ու անգամ սկսեցին սուլել Ր. Հովհաննիսյանին:Վերջացավ նրանով, որ Ր. Հովհաննիսյանն ասաց` ընդունում է «հիման», ու Բաղրամյան պողոտայով կգնան Ծիծեռնակաբերդ` մոմավառության: Ու անգամ մոմեր բաժանվեցին: Ժողովուրդը խառնիխուռն լցվեց փողոց, ու այլեւս ոչ մի կարգ չպահպանելով ուղղվեց դեպի Բաղրամյան պողոտա: Ինչպես եւ սպասելի էր` նրանց դիմավորեց ոստիկանությունը` մահակներով եւ գլխադիրներով, ըստ նշանակության ջոկատներով մի քանի շերտ պատնեշ կազմած: Ոստիկանության բարձրաստիճան Ներսես Նազարյանը ցուցարարներին զգուշացրեց, որ երթն անօրինական է, իրենք ստիպված կլինեն միջոցների դիմել` կասեցնելու երթը: Ր. Հովհաննիսյանն ասաց երթուղին, թե` գնում են Ծիծեռնակաբերդ, անգամ ասաց, թե լուռ կգնան, եթե Նազարյանն իրեն ձերբակալի` ինչ արած: Ու այդ պահին սկսվեց հրմշտող, անգամ ծեծկռտոց, օրինակՙ ինձ մոտիկ մի տղայի ձեռքերը ոլորեցին, ու գետնաքարշ տանում էին ոստիկանները, բայց չհասկացվեց` տանում են հեռու, թե ձերբակալում են: Մի քանիսն անգամ ճեղքեցին ոստիկանական առաջին պատնեշը, դա գրողների տան մոտ էր, գործի դրվեցին մահակներ, եւ մինի բախում եղավ: Մի պահ անց եկավ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց խոսել: Ղեկավարներից Ռուբեն Հակոբյանը զգուշացնում էր ցուցարաներին` սադրանքների մեջ չներքաշվել: Ցուցարաներից մի քանիսի պատմելով` Արմեն Մարտիրոսյանին եւս հարվածներ են բաժին ընկել, նրան ոստիկաններն իբր տարել էին: Իմ ներկայությամբ զանգում էին Արմեն Մարտիրոսյանին` նրա հեռախոսը չէր պատասխանում: Մի քանի պահ անց ղեկավարներից արդեն ոչ ոք տեսանելի չէր, ցուցարարները միմյանց տարբեր չստուգված տեղեկություններ էին փոխանցում: Մեկն ասում էր` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը Վովա Գասպարյանի հետ Սարյան փողոցում բանակցում են, մյուսն ասում էր` Ր. Հովհաննիսյանը գնացել է Սարյանով Ծիծեռնակաբերդ, մենք էլ պիտի գնանք: Ուրիշները կամուկաց էին` մինչեւ Րաֆֆին չգա ու իրենց ասի, իրենք ոչ մի տեղ չեն գնա: Անտեր մնացած ցուցարարների խումբը չգիտեր անելիքը: Ցուցարաները պնդում էին, որ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել` առավոտյան միջադեպի համար: Ի դեպ, մենք դրա ականատեսը եղանք առավոտյան 10:30-ին, ավտոբուսի պատուհանից: Գյումրեցիների հետ նախագահի նստավայրի հատվածից անցնող Արմեն Մարտիրոսյանին մեր աչքի առաջ հարվածում եւ հրում էին ոստիկանները, ավելի ուշ նրանից տեղեկացանք, որ ոստիկանները երթով եկողների մեջ ներկա նրա մոր հանդեպ էին անհարգալիր վարվել, եւ ինքը բորբոքվել էր: Ոստիկանությունը, ըստ լուրերի, ուժ է կիրառել նաեւ ակտիվիստներից Դավիթ Սանասարյանի հանդեպ: Ուշ երեկոյան ոստիկանության հաղորդագրությունը տեղեկացնում էր, որ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանների «օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է» տարվել եւ այնուհետեւ «ենթարկվել է պատշաճ բուժզննման», այդ թվումՙ «ռենտգեն հետազոտության» արդեն հիվանդանոցում: Ոստիկանության ներկայացուցիչն արդեն 20:30-ի սահմաններում նորից զգուշացրեց ցուցարաներին` սթափվել, անօրինական ցույց չանել Բաղրամյան պողոտայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ, այնուամենայնիվ, Ր. Հովհաննիսյանն ու ցուցարաների մի մասը այընտրանքային ճանապարհով երթով հասնում են Ծիծեռնակաբերդ: Հավանաբար` դեպքերի զարգացումն այսօր կշարունակվի, սակայն մի բան կարելի է էս գլխից ասել. երբ հանրահավաքի ես հրավիրում մարդկանց` նրանց կյանքի, անվտանգության եւ գործողությունների պատասխանատուն դու ես` լիդերը, անկախ նրանից, թե ինչ են նրանք պահանջում, եւ անկախ նրանից` կլինե՞ն սադրիչներ, հրահրողներ, թե տարբեր ռանգի այլ մարդիկ: Ու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում այս առումով հետեւողականություն չնկատեցինք` էս ժողովրդի վրա ընդդիմադիր լիդեր չի գալիս, էլի: Իսկ հանրահավաքում այլ օրեր ելույթ ունեցող բոցավառ հռետորաբաններներից շատերն այդպես էլ չերեւացին` անէացել էին երեկ, երեւի վտանգի հոտն առել էին: Հ. Գ. - Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեկ բերման են ենթարկել Անդրիաս Ղուկասյանին եւ մի շարք այլ ակտիվիստների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը
Ամենադիտված