«Ռեալը» և «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են (տեսանյութեր)
Սպորտ
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան առաջին երկու հանդիպումները։ Թուրքական «Գալաթասարայը» սեփական հարկի տակ անակնկալ կերպով 3:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»:
Խաղի հաշիվը բացվեց մեկնարկից 7 րոպե անց՝ Քրիշտիանու Ռոնալդուի ջանքերով: Թիմերը նվազագույն հաշվով էլ գնացին ընդմիջման։ Թվում էր, թե մադրիդցիներն այլևս ոչ մի խնդիր չեն ունենա հանդիպման ընթացքում, սակայն դաշտի տերերը մեծ կամքի շնորհիվ մի քանի րոպեում երեք գնդակ ուղարկեցին Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը։ Նախ 57 րոպեին Էբուեն հավասարեցրեց հաշիվը։ 13 րոպե անց Դրոգբան հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 2 րոպե անց Սնեյդերը 3-րդ գնդակն ուղարկեց Լոպեսի դարպասը: Նշենք, որ հանդիպման վերջին րոպեին մադրիդցիները մնացին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Ալվարո Արբելոան: Ավելացված ժամանակում Քրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ՝ հաշիվը դարձնելով 3-2:
Հաղթելով ընդհանուր 5:3 հաշվով՝ «Արքայական ակումբը» կիսաեզրափակիչում է։
Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով հաղթեց «Մալագային»: 25-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խոակինը։ 40-րդ րոպեին այն հավասարեցրեց Լևանդովսկին: Հանդիպման ավարտից 8 րոպե առաջ Էլիզեուն առաջ մղեց իսպանական ակումբին: Սակայն դաշտի տերերին հաջողվեց հաղթանակ կորզել։ Նախ հանդիպման վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոյսը, իսկ ավելացված ժամանակում դորտմունդցիներին հաջողվեց հաղթանակ տոնել՝ Ագուստոյի խփած գոլի շնորհիվ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան