Ինչո՞ւ էին ոստիկանները հավաքվել Պռոշյան-Լեո խաչմերուկի մոտակայքում (ֆոտոշարք)
Հասարակություն
Այսօր հանրահավաքի մասնակիցների մի մասը ոստիկանների ուղեկցությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ երթով գնացին Ծիծեռնակաբերդ: Վերադարձի ճանապարհին Պռոշյան-Լեո խաչմերուկին մոտիկ տարբեր դալաններում ոստիկաններ էին հավաքվել, իսկ դալաններից մեկում նրանց թիվը բավականաչափ շատ էր:
Galatv.am-ը հետաքրքրվեց, թե ինչու են նրանք հավաքվել: «Հենց ընենց»,-պատասխանեց նրանցից մեկը:
Մեր այն հարցին, թե հաճա՞խ են «հենց ընենց» հավաքվում այնտեղ, նրանք հարցով պատասխանեցին. «Լրագրո՞ղ եք»: Երբ ճշտեցին, որ լրագրող եմ, չպատասխանեցին, լուռ հեռացան:
{gallery}1149/0088888{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան