Ինչ զարգացումների կբերի զորավար-Րաֆֆի «շոկոլադային փոխհարաբերությունը»
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ բախման արդյունքում կոտրվեց Երեւանի ավագանու ընտրություններին «Բարեւ Երեւան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի քիթը: Բայց սա դեռ բավական չէ, նրան այսօր՝ առավոտյան, ոստիկանները հրավիրել են ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու: Հիշեցնենք, որ խոսքը նույն Արմեն Մարտիրոսյանի մասին է, որը 2008-ի մարտի 1-ի հանրահավաքի օրն իր մարմնով փրկեց ոստիկանի կյանքը՝ սադրիչների դանակի հարվածները վերցնելով իր վրա: Հետաքրքիր է՝ այսքանից հետո ոստիկաններն ինչպե՞ս կկարողանան Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ երեկ քաղաքական մի նոր մշակույթ ձեւավորվեց. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առաջնորդեց ընդդիմության երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Տեսնենք, թե ինչ զարգացումների կբերի զորավար-Րաֆֆի «շոկոլադային փոխհարաբերությունը»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը