Սերժ Սարգսյանի երդմնակալության մասնակից ուշագրավ հյուրերը
ԱՐԽԻՎ
Հեռուստաընկերությունները երեկ «ուղիղ եթերով» ցուցադրում էին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության կադրերը: Սակայն, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, «ուղիղ եթերով» հեռարձակվեց միայն Մարզահամերգային համալիրում տեղի ունեցողը: Իսկ Ս. Սարգսյանի' Մարզահամերգային գնալը, Մատենադարանից Վեհամոր Ավետարանը, ՍԴ-ից' ՀՀ Սահմանադրության մայր օրինակը վերցնելն ու երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստին տանելը եւ այլն, նախապես էին նկարահանել' դեռ շաբաթ օրը: Իսկ երեկ լավ մոնտաժելուց հետո պարզապես ի ցույց էին դրել հանրությանը: Ընդ որում, մոնտաժված էին նաեւ ուղղաթիռից նկարահանված կադրերը. մանավանդ որ երեկ օդում այդպես էլ որեւէ ուղղաթիռ չերեւաց: Փաստորեն, Ս. Սարգսյանի ռեժիմը մարդկանց խաբում է անգամ ամենապարզ հարցերում: Ի դեպ, պակաս ուշագրավ չէին երդմնակալության մասնակիցները. օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկը, ՍԱՍ-ի Արտակի եղբայր Արամը եւ այլք, որոնք ներկա էին այդ արարողությանը. թե որպես ինչ, մնաց անհասկանալի:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)