Սաշիկ Սարգսյանը շատ բացասական է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությանը
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը «Հրապարակի» հարցին, թե ինչ զգացողությամբ է եկել ինաուգուրացիային, պատասխանեց. «Բնականաբար՝ հպարտությամբ ու ուրախությամբ. ուրիշ ի՞նչ զգացումով կարող էի գալ»: Իսկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդման գործընթացին ինչպե՞ս եք վերաբերվում: «Այն գործընթաց չէ և ինձ բոլորովին չի հետաքրքրում. ես լուրջ մարդ եմ»: Ձեր ծնողներն է՞լ այսօր այստեղ կլինեն: «Ոչ»: Իրենք ի՞նչ են զգում այսօր, հետևելո՞ւ են ինաուգուրացիայի ընթացքին: «Ես կարծում եմ՝ հետևելու են և կրկին՝ ուրախությամբ ու հպարտությամբ»: Ակտիվն ո՞վ է. ձեր մայրի՞կը, թե՞ հայրիկը: «Ես կարծում եմ՝ երկուսն էլ»:
Սաշիկ Սարգսյանը շատ կարճ պատասխանեց հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ է եկել՝ տոնական: Ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությանը: «Շատ բացասական»: Ինչո՞ւ: «Ընտրվող նախագահն է երդվում և ոչ թե հակառակը»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը