Հերթական արնահեղությունը ԱՄՆ-ի դպրոցում
ԱՄՆ
ԱՄՆ-ի քոլեջներից մեկում տեղի է ունեցել հերթական արնահեղությունը: Այս անգամ դեպքը պատահել է Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի Lone Star քոլեջում. գրում է Ruvr.ru-ն:
Թեքսասում անհայտ անձի կողմից կազմակերպած արնահեղությունից տուժել է 15 մարդ: Նրանցից 12-ը հոսպիտալացվել է, որոնցից 4-ի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ականատեսների վկայությամբ` հարձակվողը ոչ մեծ դանակով անցել է շենքից շենք և առանց մտածելու դանակով հարձակվել մարդկանց վրա: Վկաները նկարագրել են նրա տեսքը`շագանակագուն երկար մազերով մի տղամարդ, որի հագին եղել է սև հագուստ և ուսապարկ: Քոլեջի ուսանողները օգնել են ոստիկաներին ձերբակալել կասկածյալին: Ոստիկանությունը դեռևս տվյալներ չի հրապարակում հացագործության դրդապատճառների մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)