Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոն չի՞ ուզում
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի երդմնակալության համար Հայաստան ժամանած Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին երեկ «Հրապարակը» հարցրել է`եկել եք ապագա վարչապետի պաշտո՞նը ստանձնեք:
«Ոոոոոոոոոչ, ոչ»,- ժպտալով ասաց նա և բացատրեց, որ նման ցանկություն չունի: Ինչո՞ւ, Ձեր զբաղեցրած պաշտոնն ավելի՞ շահավետ է, նկատել է թերթը՝ հիշեցնելով, որ քաղաքապետի պաշտոնից Կարապետյանը հրաժարական տվեց հենց այդ պատճառաբանությամբ: Ի պատասխան՝ Կարապետյանը միայն բարձր-բարձր ծիծաղել է:
Մի՞թե վարչապետի պաշտոնից մարդ կհրաժարվի, կատակել է թղթակիցը: «Պատկերացրե՛ք, որ հնարավոր է» - ասեց Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը