Ժոզե Մոուրինյուն կրկնեց Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում անցկացրած խաղերի քանակով կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի՝ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը: Քառորդ եզրափակչում երկու խաղերի արդյունքում «Գալաթասարային» հաղթելուց հետո պորտուգալացի մասնագետն արդեն 7 անգամ հայտնվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
Պորտուգալացին կիսաեզրափակիչ փուլում հայտնվել է «Պորտուի», «Ինտերի» հետ, որոնց հետ նաև հաղթել է Եվրոպական այս խոշոր մրցաշարը, երկու անգամ կիսաեզրափակիչում է եղել «Չելսիի» հետ և երեք անգամ՝ «Ռեալի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան