«ՉԻ». Րաֆֆին, Արա Աբրահամյանն ու Պուտինը
Հայկական Մամուլ
Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանր որոշել դադարեցնել հացադուլը:
«ՉԻ» տեղեկություններով, Րաֆֆու վարքագիծը սկսել է նյարդայնացնել ՌԴ իշխանություններին, մասնավորապես պուտինամերձ շրջանակներին, և նրանք Արա Աբրահամյանի միջոցով համապատասխան մեսիջ են ուղարկել ՀՀ իշխանություններին: Արա Աբրահամյանն ինքն է անձամբ ոուսների տրամադրությունները ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո վերջինս որոշել է «թարգել» հացադուլը և մանրից դադարեցնել հանրահավաքային պայքարը:
Նկատենք նաև , որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցությունները վարում է Արա Աբրահամյանը: Սերժ Սարզսյանի կողմից բանակցում է Արա Աբրահամյանր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն նախաձեռնությունը վերցրել է նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հուզախառը վիճակում հայտարարեց, թե այսօր առավոտ ինքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Պուտինի հետ հանդիպելու և ներկայացնելու իրավիճակր: Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունից շատերը սկսեցին զվարճանալ ֆեյսբուքում: Մինչդեռ դա ոչ թե Հովհաննիսյանի հերթական անհասկանալի ձեւակերպումն էր, այլ շատ կոնկրետ sms: Փաստորեն, երեկ Րաֆֆին ակնարկում էր Արա Աբրահամյանին, որ նա կարող է «խզել» բոլոր պայմանավորվածությունները և անձամբ հանդիպել Պուտինի հետ և նրան պատմել բոլոր դարդերը: Ի դեպ, Հովհաննիսյանի այս հաղորդագրությունը ոչ միայն զավեշտալի է, այլ նաև հստակ ցուցիչ է այն իրողության, որ վերջինս լուրջ քաղաքական գործընթացների համար ադեկվատ չէ:
Այն, ինչ երեկ կատարվեց Ազատության հրապարակում, ապա՝ Բաղրամյան պողոտայում, հետո՝ Ծիծեռնակաբերդում, ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի, մեղմ ասած, անլրջությունը։ Մարդկանց միայնակ, դեմ առ դեմ թողնել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հետ և ոստիկանապետի հետ ուրախ-զվարթ շրջել Ծիծեռնակաբերդում՝ տարօրինակ է։ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն անգամ երեկ հրապարակավ խոստովանել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես չէր ստել, թե Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրայով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան