«Գալաթասարայն» արժանի է ամբողջ աշխարհի հարգանքին. Ֆատիհ Թերիմ
Սպորտ
Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պատասխան խաղում «Արքայական ակումբի» նկատմամբ հաղթանակից հետո հայտարարել է, որ իր ակումբն արժանի է ողջ աշխարհի հարգանքին:
Հիշեցնենք, որ թուրքական ակումբը պատասխան խաղում հաղթեց 3:2 հաշվով, սակայն ընդհանուր հաշվով կիսաեզրափակիչ դուրս եկավ «Ռեալը»:
«Մենք չկարողացանք «Ռեալին» դուրս թողնել մրցաշարից, սակայն մեր ակումբը միանշանակ արժանի է ամբողջ աշխարհի հարգանքին: Խոստովանեմ երրորդ գոլից հետո ես սկսեցի երազել կիսաեզրափակիչ դուրս գալու մասին: Հուսով եմ՝ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգայում: Այդ ժամանակ կասենք, որ զիջեցինք ուժեղագույնին: Անհրաժեշտ է հավատալ ինքդ քեզ և գնալ նշված ճանապարհով»,-Թերիմի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան