Այն, ինչ կատարվեց այս խաղում, չպետք է կրկնվի ապագայում. Ռոնալդու
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Գալաթասարայ»-«Ռեալ» պատասխան հանդիպումը մեկնաբանել է նաև մադրիդյան թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
«Շատ ուրախ եմ, որ «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, մենք հասանք մեր նպատակին: Այժմ պետք է սպասենք վիճակահանությանը և պարզենք մեր մրցակցին: Այս խաղում ինքներս մեզ համար ստեղծեցինք խնդիրներ: Ֆուտբոլում ոչինչ չի կարելի տալ ոչ մեկին, պետք է խաղալ 90 րոպե: Այն, ինչ կատարվեց այս խաղում, չպետք է կրկնվի ապագայում: Թիմակիցներս ինձ հիանալի փոխանցումներ են կատարում, այդ պատճառով էլ կարողանում էմ կատարել աշխատանքս՝ գոլեր խփել»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան