Երևանում զինամթերք է հայտնաբերվել
Հայաստան
Ապրիլի 9-ին՝ ժամը 19.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շեվչենկո - Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել է 1 արկղ «ԱԿՍ» և «ԱԿՄ» ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ և 3 փամփշտատուփ լիցքավորված փամփուշտներով:
Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին