Մենք կարող էինք կորցնել ամեն ինչ. Ժոզե Մոուրինյու
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Գալաթասարային» պարտվելուց հետո հայտարարել է, որ մրցակիցը լավ խաղաց շնորհիվ տրիբունաների աջակցությանը:
«Ես նյարդայնանալու ժամանակ չունեի: «Գալաթասարայն» այսօր լավ խաղաց ոչ թե 11, այլ 50.000 մարդկանց շնորհիվ: Նման խաղում մենք հետապնդելու տեղ չունեինք, սակայն մենք բացարձակապես կարող էինք կորցնել ամեն ինչ: Այժմ խաղալու ենք կիսաեզրափակչում, որտեղ մեզ ամեն դեպքում դիմակայելու է ուժեղագույն ակումբ: Դեռևս չգիտենք, թե որ ակումբն է, սակայն այն հաստատ անհավանական ուժեղ է լինելու: Դժվար է լինելու, սակայն այժմ պետք է վայելել: Մենք չպետք է նյարդայնանանք, կամ էլ ինչ-որ բանից վախենանք»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մադրիդցիները երեկ Թուրքիայում տեղի «Գալաթասարային» զիջեցին 3:2 հաշվով: Սակայն երկու խաղերի արդյունքում պայքարը շարունակեցին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան