Ուգո Չավեսի նախագահական նստավայրը կվերածվի հեղափոխության թանգարանի
Աշխարհ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գտնվող Մարաֆլորես նախագահական նստավայրի մեծ մասը վերածվելու է Ուգո Չավեսի անվան թանգարանի: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահի ժ.պ. Նիկոլաս Մադուրոն:
«Մենք նստավայրի մեծ մասը կվերածենք հեղափոխության պատմական թանգարանի և անփոփոխ կթողենք կոմանդանտե Չավեսի աշխատասենյակը»,-ասել է Մադուրոն:
Կարակասի պատմական վայրում գտնվող Միրաֆլորեսի նստավայրը կառուցվել է 19-րդ դարի վերջում: Վենեսուելայի նախագահների պաշտոնական նստավայր այն դարձավ 1900-ից սկսած:
Գրեթե 14 տարի շարունակ Վենեսուելայի նախագահ, բոլիվարական հեղափոխության առաջնորդ Չավեսը ելույթ էր ունենում Միրաֆլորեսի պատշգամբից հազարավոր մարդկանց առջև: Միրաֆլորեսի պալատը Չավեսի համար ոչ միայն աշխատանքի վայր էր, այլև մշտական բնակարան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)