«Ռեալի» թուրքական «դժոխքը» և Ռոնալդուի 50-րդ գոլը (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում թուրքական «Գալաթասարայը» խոստացածի պես իսկական դժոխք ստեղծեց մադրիդյան թիմի համար՝ 3 գնդակ ուղարկելով Չեմպիոնների լիգայի 9-ակի չեմպիոնակրի դարպասը: Սակայն «արքայական ակումբի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց դուբլ ձևակերպել և իր թիմի համար կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:
Ստամբուլում խփած 2 գոլերը պորտուգալացու համար եվրագավաթներում հատեցին 50 գոլի սահմանը: 34 անգամ Ռոնալդուն աչքի է ընկել «Ռեալի» կազմում, 16 անգամ՝ «Մանչեսթեր Յունայթեդի»: Այս ցուցանիշով պորտուգալացին գերազանցեց լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյին (49). տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին իր ակտիվում ունի արդեն 11 գոլ։
Galatasaray-Real Madrid 3-1 Highlights All Goals by marcoxxx46


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան