Րոպե առաջ «Բորուսիան» մահացած էր, 60 վայրկյան հետո՝ կիսաեզրափակչում. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» խորհրդի նախագահ Հանս Իոահիմ Վատցկեն բավականին տրամաբանական բացատրություն տվեց իր թիմի՝ Չեմպիոնների լիգայում «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակին:
Հիշեցնենք, որ 2 հաղթական գոլերը գերմանական ակումբը հեղինակեց լրացուցիչ ժամանակում:
«Չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց: Րոպե առաջ «Բորուսիան» մահացած էր, իսկ 60 վայրկյան հետո՝ կիսաեզրափակչում: Սա իսկական խելագարություն է: Ես երբեք նման զգացում չէի ունեցել, բայց պատրաստ եմ դրան»,-Վատցկեի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան