Վրաստանի խորհրդարանը ստեղծում է 2008-ի պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով
Վրաստան
Վրաստանի խորհրդարանում ստեղծվելու է 2008թ. օգոստոսին բռնկված ռուս-վրացական պատերազմի հանգամանքներն ուսաումնասիրող հանձնաժողով: Այս մասին Քութաիսիում լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնություն ձևավորած «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Դավիդ Սագանելիձեն. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
«Դեռևս հստակ որոշված չէ, թե ինչպես է գործելու այդ հանձնաժողովը, սակայն այն միանշանակ ստեղծվելու է: Հանրությունը պետք է իմանա, թե ինչ հանգամանքներ էին նախորդում այդ պատերազմին, ինչ է տեղի ունեցել, որը առաջ է բերել այդ պատերազմը»,-ասել է Սագալիձեն: Նա նշել է, որ այդ հարցով 2008-ին ստեղծված համանման խորհրդարանական հանձնաժողովը նշված հարցերին պատասխաններ չի տվել:
«Պատասխանները, որոնք տվեցին այն ժամանակ նախկին իշխանությունները, իրականությունը կոծկելու փորձ էր ընդամենը»,-ասել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան