Ֆրանսիայի սենատն առաջին ընթերցմամբ հաստատեց միասեռ ամուսնություններն օրինականացնող նորմը
Աշխարհ
Ֆրանսիայի սենատը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնող նորմը. գրում է AFP-ն:
Օրինագծի առաջին առանցքային հոդվածի օգտին կողմ է քվեարկել 179 սենատոր՝ ընդդեմ 157 դեմ քվեարկածների: Նորմը ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ առանց փոփոխություններ մտցնելու: Համաձայն ֆրանսիական օրենքի՝ սենատում առաջին ընթերցումից հետո օրինագիծը համարվում է ընդունված, եթե պալատի անդամները նրա նկատմամբ որևէ հավակնություն չեն ներկայացնում: Եթե սենատորները որևէ հարցում համաձայնության չեն գալիս, ապա օրինագիծը, փոփոխություններով հանդերձ, դրվում է ստորին պալատի քննարկմանը:
Նշենք, որ միասեռ ամուսնություններն օրինականացնելը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է եղել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան