Լեդի Ֆուրշեթը 1 տարեկան է (լուսանկարներ)
Հասարակություն
Ապրիլի 3–ին նշվեց Լեդի Ֆուրշեթ ընկերության 1 տարին: Կազմակերպվել էր շքեղ միջոցառում՝ հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Հյուրերի թվում էին մի շարք գործարար մարդիկ, ովքեր եկել էին ընտանիքներով՝ գեղեցիկ միջոցառումը վայելելու: Մուտքի մոտ հյուրերին դիմավորում էին կենդանի արձանները, ովքեր բոլոր կանանց և աղջիկներին ծաղիկներ էին նվիրում մեկամսյակի կապակցությամբ: Իսկ բակում հնչում էր դասական կենդանի երաժշտություն ջութակահարների կատարմամբ: Երեկոն վարեց սիրված հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Լեդի ֆուրշեթի բացառիկ և հեղինակային սպասքը՝ «Ամեն ինչ մեկ ձեռքում», որը հնարավորություն է տալիս թե՛ ուտելիքով լի ափսեն, թե՛ բաժակը պահել մեկ ձեռքում, իսկ մյուս ձեռքով օգտվել: Հյուրերին հաճելիորեն զարմացրին նաև Լեդի ջութակահարները, ովքեր, սեղանների մեջ կանգնած, որոնց վրա դրված էին տարբեր ուտելիքներ և խմիչք, կենդանի հնչողությամբ ջութակ էին նվագում:
Լեդի ֆուրշեթը ներկայացրեց նաև իր նորույթները՝ Մարգարտյա ձևավորման սփռոցը, որը գեղեցկացրել էր ֆուրշեթային սեղաններից մեկը, և Միստր ֆուրշեթը, որն առաջին հայացքից տղամարդու կոստյում էր հիշեցնում: Մի շարք երգիչ-երգչուհիներ իրենց կատարումներով շնորհավորեցին Լեդի ֆուրշեթի տարեդարձը, իսկ հյուրերից շատերը ձեռնունայն չհեռացան, քանի որ կազմակերպվել էր խաղարկություն, որտեղ շատերը մրցանակներ ստացան: Լեդի ֆուրշեթը հայտարարեց ևս մի նորության մասին՝ «Արդեն սկսվել են ֆուրշեթային դասընթացներ»: Լեդի ֆուրշեթում դասընթացների կազմակերպան նորույթն իսկապես ուրախացրեց շատերին:
Նշենք, որ Լեդի ֆուրշեթի հիմնադիրներն են Արմեն Խլղաթյանը և Հարություն Եսայանը:
{gallery}lady{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան