Ցանկանում եմ՝ «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգայում. Ֆելիպե Մելո
Սպորտ
Թուրքական «Գալաթասարայի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն հաջողություն է մաղթել Մադրիդի «Ռեալին». տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Մելոյի թիմը սեփական հարկի տակ 3:2 հաշվով պարտության մատնեց «Արքայական ակումբին»:
«Հիմա տխրելու ժամանակը չէ: Պետք է կենտրոնանանք երկրի առաջնության վրա: Եթե տխրենք, ապա շատ բան կսկսենք հիշել այս երկխաղյա դիմակայության մասին: Ինքս երկրպագում եմ «Ռեալին»: Ատված տա, որ նրանք հաղթեն Չեմպիոնների լիգայում»,-հայտարարել է ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան