«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆալկաոյի համար առաջարկում է 55 մլն
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ անգլիական ակումբն արդեն որոշակի գումար է վճարել կոլումբացի ֆուտբոլիստի համար:
Այն բանից հետո, երբ Ֆալկաոն մադրիդյան թիմի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև 2016-ը, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 60 մլն եվրո:
Իսկ Ալեքս Ֆերգյուսնոի թիմը 55 մլն եվրոյից ավել գումար մտադիր չէ վճարել հարձակվողի համար:
Նշենք, որ մամուլում ավելի հաճախ Ֆալկաոյի անունը կապում էին Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան