Հյուսիսային Կորեան մոտ ժամերի ընթացքում կարող է բալիստիկ հրթիռ արձակել. ԱՄՆ-ի հետախուզություն
Աշխարհ
ԱՄՆ-ի վարչակազմը, հիմնվելով հետախուզության վերջին հաղորդած տվյալների վրա, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կարող է ցանկացած պահի, այդ թվում՝ և առաջիկա ժամերի ընթացքում, բալիստիկ հրթիռներ արձակել: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան ավարտել է միջին հեռավորության «Մուսուդան» դասի բալիստիկ հրթիռների վառելիքի լիցքավորման աշխատանքները, որը պատրաստ է արձակել ցանկացած պահի:
Ինչպես նաև հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան «Մուսուդան» դասի բալիստիկ հրթիռների անհաջող փորձարկման դեպքում կարող է իրականացնել տարբեր հեռավորության միանգամից մի քանի հրթիռների արձակում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան