Բավարարվա՞ծ եք, պարո՛ն Մանուկյան. Հովիկ Աբրահամյանը` Արամ Մանուկյանին
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընթերցեց քննարկվող հարցերի հաջորդականությունը: Քննարկվող հարցերի թվում չէր, սակայն, 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, հարցրեց. «Մարտի 1-ի հարցը չկարդացիք»:
Մանուկյանին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Ես 3 հարց եմ ներկայացնում, դրանից հետո էլ դնելու ենք Մարտի 1-ը, բավարարվա՞ծ եք, պարո՛ն Մանուկյան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան