Ինչո՞ւ ՄԻՊ զեկույցում անդրադարձ չկա Տիգրան Առաքելյանի հարցին
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը: Այսօր քննարկման է դրվելու նաև ՄԻՊ-ի 2012-ի զեկույցը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով, նշեց, որ զեկույցում չկար Տիգրան Առաքելյանի հարցը:
«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեջ չկար 2011 թվականին ձերբակալված քաղբանտարկյալ համարվող Տիգրան Առաքելյանի փաստը, որը մենք համարում ենք ոչ միայն թերի, այլև, եթե քաղբանտարկյալներին չկա անդրադարձ, ուրեմն այդ զեկույցը զեկույց չէ: Եվ իշխանությունների այդ հետևողական՝ քաղբանտարկյալ պահելու գործընթացը վնասում է մեր երկրի շահին, խիստ է վնասում»,-ասաց Արամ Մանուկյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ զեկույցում Տիգրան Առաքելյանի մասին անդրադարձ չկա, քանի որ գործը գտնվում է դատական վարույթում:
«Մինչ այդ էլ եղել է նախաքննության ընթացքում: Ես հասկանում եմ, որ այնտեղ կան քաղաքական կոմպոնենտներ, կան մտահոգություններ, բայց դա չի կարող լինել ՄԻՊ-ի գնահատման առարկա: Դա կլիներ Սահմանադրության և օրենքի կոպտագույն խախտում: Ես հաճախ լսում են լրագրողներից երեկվա միջադեպի հետ կապված հարցեր: Արմեն Մարտիրոսյանի հարցի վերաբերյալ իմ կողմից տրված գնահատականը կլինի՝ ապօրինություն:
Ես պատրաստ եմ 2012-ի զեկույցի ժամանակ քննարկել այս և այլ բոլոր թեմաները, բայց ես պատրաստ չեմ օրենք խախտել նույնիսկ հանուն այդ րոպեի արդարության»,-ասաց Կարեն Անդրեասյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան