Րաֆֆին գործարքի չգնաց, բայց նրա տեքստի մեջ ջուրը մի քիչ շատ էր. Հախվերդյան
Քաղաքական
Ռուբեն Հախվերդյանը ոչ թե Րաֆֆիի կողքին է, այլ դեմ է Սերժին: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ երգիչ-երգահանը:
Անդրադառնալով երեկ գիշեր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին՝ Հախվերդյանն ասաց.
«Երեկ երևի հատուկ հրահանգ էր ստացել ոստիկանությունը, որ չկրակեն, մենք հումանիստ ոստիկանապետ ունենք»:
Վերջինիս կարծիքով՝ հանրահավաքներն ու բողոքի ցույցերը դեռևս կշարունակվեն, որովհետև այսպես չի կարող այլևս շարունակվել, քանի որ մեր ժողովուրդն արտագաղթում է ու սոված է:
Վերջինս կարծում է նաև՝ երբ պայքարող ժողովուրդը սկսի հիասթափվել Րաֆֆուց, մեզ նոր ուղեղներ են պետք առաջ բերել. «Ժողովուրդը դեռևս չի հիասթափվել: Րաֆֆին երեկ չհիասթափեցրեց և գործարքի չգնաց, բայց նրա տեքստի մեջ ջուրը մի քիչ շատ էր»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան