Չեմպիոնների լիգա. բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան վերջին հանդիպումները, որի արդյունքում էլ պարզ կդառնան կիսաեզրափակչի մյուս 2 թիմերը:
«Բարսելոնան» «Նոու Կամպում» կհյուրընկալի ՊՍԺ-ին, «Յուվենտուսը»՝ Մյունխենի «Բավարիային»:
William Hill բուքմեյքերական կենտրոնը իսպանա-ֆրանսիական պայքարում բացարձակ ֆավորիտ համարում է կատալոնյան ակումբին՝ վերջինիս հաղթանակը գնահատելով 1.33 գործակցով, ֆրանսիական թիմի հաղթանակին բուքմեյքերները գրեթե չեն հավատում՝ տալով 9.00 գործակիցը, որչ ոքին գնահատվում է 5.00 գործակցով:
«Յուվենտուս»-«Բավարիա» պայքարում թիմերի հնարավորությունները գրեթե հավասար են, չնչին առավելություն ունեն հյուրերը՝ մյունխենցիների հաղթանակը գնահատվում է 2.40 գործակցով, դաշտի տերերինը՝ 2.87 գործակցով, ոչ ոքին ունի 3.30 գործակիցն ունի:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին 2 թիմերն արդեն հայտնի են՝ «Ռեալ», «Բորուսիա»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան