Սաուդյան Արաբիան Եմենի հետ սահմանին 2.000 կմ երկարությամբ պատ է կառուցում
Աշխարհ
Սաուդյան Արաբիան սկսել է Եմենի հետ սահմանի վրա հսկայական պատի շինարարության աշխատանքները, որի երկարությունը կազմելու է 2.000 կմ. գրում է BBC-ն:
Այդպիսով՝ երկրի իշխանությունները հույս ունեն կանխել դեպի Սաուդյան Արաբիա ներթափանցող անօրինական ներգաղթյալների, թմրավաճառների և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մուտքն իրենց երկրի տարածք:
Սաուդյան սահմանապահները բողոքում են, որ «արաբական գարնան» հենց սկզբից Եմենի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը բավականին բարդացել է: Վերջերս մաքսանենգների հետ տեղի ունեցած կրակահերթից զոհվել էր 5 սահմանապահ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան