Ճապոնական Յոկոհաման խուճապի մեջ է հյուսիսկորեական՝ արդեն արձակված հրթիռի լուրերից
Աշխարհ
Ճապոնական Յոկոհամա քաղաքի իշխանությունները ներողություն են խնդրել քաղաքապետարանի Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված տեղեկության համար, որով նրանք քաղաքացիներին հայտնել էին, թե Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել, ինչը չի համապատասխանում իրականությանը. գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ճապոնական ԶԼՄ-ները:
Այդ հաղորդագրությունը իսկական խուճապ էր առաջ բերել քաղաքի բնակիչների շրջանում՝ չնայած այն բանին, որ հեռացվել էր կայքից հրապարակվելուց 20 րոպե անց:
Ճապոնական լրատվամիջոցները նշում են, որ այդ բովանդակության հայտարարությունը պարզապես նախօորոք պատրաստվել էր և սխալմամբ հրապարակվել քաղաքապետարանի պաշտոնական էջում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան