Սերգեյ Ռեբրովը՝ իր ռեկորդի շեմին հայտնված Հենրիկ Մխիթարյանի մասին
Սպորտ
Ուկրաինայի առաջնությունում մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդակիր Սերգեյ Ռեբրովը խոսել է Հենրիկ Մխիթարյանի մասին, ում 2 գոլ է պակասում Ռեբրովի ռեկորդը կրկնելու համար:
«Մխիթարյանի հեղինակած գոլերի քանակը խոսում է նրա վարպետության մասին: «Շախտյորի» նման ակումբում այդքան գոլ խփելն իրատեսական է: Սա բացարձակ չի նվազեցնում Հենրիկի կարգը, սակայն այն, թե ինչպես է նա ներգրավվում Միրչա Լուչեսկուի խաղային սխեմայի մեջ, նույնպես մեծ նշանակություն ունի: Մխիթարյանի գլխավոր հաղթաթուղթը դարպասի վրա կենտրոնանալն է և խաղային դիրքը դաշտում: Երբ նա խորքից դուրս է գալիս տուգանային հրապարակ, ոչ բոլոր պաշտպանները կարող են հետևել նրան և փակել ճանապարհը, առավել ևս, որ Հենրիկն ունի հարձակվողին բնորոշ որակներ՝ արագություն, հարված, գոլային հոտառություն: Հաշվի առնելով, թե ինչպես է նա վերաբերվում խաղին, նա դեռ կարող է առաջընթաց ապրել: Նրան հաջողություն եմ մաղթում, ինչքան էլ, որ նա գոլ խփի՝ դրանք կլինեն արժանի»,-Ռեբրովի խոսքերը մեջբերում է footboom.com-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան