Նիկոլ Փաշինյան. ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյան անունով, չի եղել, չկա և չի լինելու (տեսանյութ)
Քաղաքական
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի մի խումբ մասնակիցների հետ գնաց Ծիծեռնակաբերդ, իսկ հավաքի մասնակիցների մի ստվար բազմություն մնացել էր Բաղրամյան պողոտայում է և տեղից չէր շարժվում։
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու ժողովուրդը բաժանվեց երկու թևի։
«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ՀՀ հավաքների ազատության մասին օրենքի համապատասխան հավաքի վերաբերյալ բոլոր հարցերը որոշում է հավաքի կազմակերպիչը։ Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը կեսգիշերն անց Ազատության հրապարակում ընդունեց, որ կազմակերպչական թերություն եղել է»,-ասաց Փաշինյանը։
Վերջինիս խոսքերով՝ եթե հանրահավաքը նվիրված է Հայաստանում ապօրինի իշխանությանը տապալելուն և օրինական իշխանություն ձևավորելուն, ինքը նման հանրահավաքների սովորաբար մասնակցում է։ «Ես իմ ներկայությամբ արձանագրել եմ, որ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյան անունով, չի եղել, չկա և չի լինելու և ես ուրախ եմ, որ ապրիլի 9-ին մենք ունեցել ենք լեփ-լեցուն Ազատության հրապարակ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանարապետությունում գոյություն չունի լեգիտիմ իշխանություն։ Լեփ-լեցուն Ազատության հրապարակը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն բավարար կամք՝ իրենց Սահմանադրական իրավունքները վերականգնելու, իրենց Սահմանադրական իշխանությունը հաստատելու համար»,-ասաց ՀԱԿ պատգամավորը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան