Կարծում եմ՝ Մխիթարյանը կկարողանա դառնալ 22 և ավելի գոլի հեղինակ. Մաքսիմ Շացկիխ
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի խաղին անդրադարձել է Ուկրաինայի առաջնության մեկ այլ ռմբարկու Մաքսիմ Շացկիխը, ով մեկ մրցաշրջանում հեղինակել է 22 գոլ, իսկ Հենրիկին այդ ռեկորդից բաշանում է մեկ գոլ:
«Այս դեպքում Մխիթարյանին կարելի է միայն գովել: Նա շատ լավ գիտի իր գործը և խաղից խաղ առաջընթաց է ապրում: Այս ամենը չէի պայմանավորի ֆուտբոլիստի խաղային դիրքի հետ և չեմ զարմանում, որ հարձակվողական ոճի կիսապաշտպանն առաջնության լավագույն ռմբարկուն է: Մեծ հաշվով շատ բան կախված է խաղի մարտավարությունից և սխեմայից: Ինչ կցանականի առանձնացնել Հենրիկի մեջ, այն է, որ նա էգոիստ չէ: Նա չի ձգտում միշտ աչքի ընկնել, այլ միշտ փոխանցում է կատարում, եթե խաղընեկերը մի փոքր ավելի բարենպաստ դիրքում է: Իսկ բարությունը միշտ վերադառնում է: Կարծում եմ՝ Մխիթարյանը կկարողանա դառնալ 22 և ավելի գոլի հեղինակ: Սակայն ինչ էլ որ լինի, բարձրունքին հասնելը մի բան է, այնտեղ մնալը՝ մեկ այլ: Ինչպես ասվում է, կայունությունը վարպետության նշան է»,-Շացկիխի խոսքերը մեջբերում է footboom.com-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան