Չեմ կարող բացատրել՝ ինչ էի զգում, կարծում եմ՝ պետք է բժշկի գնամ. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մալագայի» նկատմամբ հաղթանակից հետո մեկնաբանել է խաղը։
«Ցանկանում էի տեսնէլ նման մի բան: Առաջին խաղակեսը մեր վատագույն խաղակեսն էր այս Չեմպիոնների լիգայում: Մենք չափից շատ էինք նյարդայնանում, և ոչ մի լավ բանի դա չհանգեցրեց: Առաջին խաղակեսից հետո բարելավեցինք մեր խաղը, սակայն մեր մրցակիցը խելացի էր: Երկու խաղերի արդյունքում «Բորուսիան» արժանի հաղթող է: Չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, կարծում եմ՝ պետք է գնամ բժշկի: Եթե մենք խաղանք նույն ոգով, ապա մեր դեմ շատ բարդ կլինի գործելը: Մենք կիսաեզրափակչում ենք: Սա կյանքիս լավագույն գիշերներից է: Օգնականիս հետ միմյանց ասում էինք. «Մի քանի տարի առաջ ով կմտածեր, որ մենք կլինենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան