Դավոն իր 24-ամյակը նշում է սիրելիի ու ընկերների հետ
Հասարակություն
Դավիթ Միրոյանը, նույն ինքը՝ ռեփեր Դավոն, այսօր դառնում է 24 տարեկան: BRAVO.am-ը քիչ առաջ շնորհավորել է հոբելյարին, լուսանկարել ու նաեւ պարզել, թե ում հետ է նա անցկացնում իր համար տոնական օրը:
“Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ծննդյանս տարեդարձն անցկացնում եմ՝ ինչպես ստացվի. երբեք ոչինչ չեմ պլանավորում: Բայց այս մեկը տարբերվում է նախորդներից նրանով, որ ընկերուհուս հետ ենք նշում նույն տարբերակով:)”,-մեզ հետ զրույցում նշել է Դավոն:
Ռեփերը նաեւ հետեւյալն է ասել. “Առավոտից նշում ենք. ով երբ ազատվում է, հանդիպում ենք: Ծննդյանս ամենահիշվող տարեդարձն անցկացնում եմ յուրաքանչյուր տարի: Ամեն անգամ ասում եմ, որ հենց այդ ծնունդս է ամենից լավը, բայց հաջորդ տարի ավելի լավ է ստացվում”:
Նա պատմել է, որ դեռ կեսգիշերից ստանում է նվերներ ու շնորհավորանքներ. “Ընկերներս, տնեցիք, ընկերուհիս արդեն շնորհավորել են: Կարծում եմ՝ ամենասպասված ու օրիգինալ նվերը բոլորն ակնկալում են ստանալ իրենց սիրելիից”: Նշենք, որ Դավոյի սիրելին լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան