Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

Սոս Ջանիբեկյանը երկրից գնալու ցանկություն ունի

Հասարակություն

esyes.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ ապրիլի 8-ին Սոս Ջանիբեկյանը նշում էր իր 25-ամյակը: Չնայած Սոսի համար հոբելյանական տարեդարձ էր, նա այն չի նշել: «Առհասարակ մեծ նշանակություն չեմ տալիս տարեդարձը նշելուն և եթե այդ օրը նկարահանում ունենամ, հաստատ չեմ հետաձգի ծնունդս նշելու համար»,- ասաց Սոսն ու հավելեց, որ երեկ էլ է նկարահանումների եղել, ինչից հետո ընկերների հետ գնացել են գարեջուր խմելու: Հետաքրքիր նվերներ և անակնկալներ Սոսն առանձնացնել չցանկացավ, սակայն հիշեց, որ տարիներ առաջ մայրը՝ Աննա Աղասարյանը, իրեն հարյուր շոկոլադ էր նվիրել, ինչն իրեն շատ էր տպավորել:

Դերասանն անդրադարձավ նաև լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, որ ինքը սիրած աղջկանից հիսուն պահպանակ է նվեր ստացել. «Ես որոշ լրատվամիջոցների պատմել էի, որ կյանքիս ամենատպավորիչ նվերներից մեկը եղել է տարիներ առաջ, երբ ընկերուհիներիցս մեկն ինձ հիսուն պահպանակ էր նվիրել, սակայն ձևախեղման արդյունքում թյուրիմացաբար կարծիք է ստեղծվել, թե խոսքն այս տարվա մասին է: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ դա տարիներ առաջվա պատմություն է»:

Սոսից հետաքրքրվեցինք, թե հիմա գործունեության ինչ փուլում է, քանի որ «Եղբայրներ» հեռուստասերիալի ավարտից հետո նրան հեռուստատեսությամբ չենք տեսնում: Նա հայտնեց, որ այժմ նկարահանվում է ռուսական ֆիլմում, որը կոչվում է՝ «Психопат»: Այն հոգեբանական դրամա է, որտեղ Սոսը մարմնավորում է տաքսիստի: Ֆիլմը բաղկացած է չորս մասից, իսկ եթեր կհեռարձակվի Ռուսաստանի Առաջին ալիքով:

Սա Սոս Ջանիբեկյանի՝ ռուսական ֆիլմում նկարահավելու երրորդ փորձն է: Նա նկարահանվել է նաև «Вне закона», «Курортный роман» ֆիլմերում, որոնք շուտով կհեռարձակվեն ռուսական հեռուստաալիքներով. «Շատ շնորհակալ եմ Միշա Պողոսովին, ով մեր հայկական կինոշուկայի համար ճանապարհներ բացեց դեպի դուրս և ինձ ընդգրկեց իր նախագծերից երեքում: Շնորհակալ եմ նաև այն ռեժիսորներին, ովքեր ինձ ընտրեցին այդ ֆիլմերում նկարահանվելու համար' Արման Գևորգյանին, Կարեն Ադամյանին և Ռոման Մուշեղյանին»:
Անդրադառնալով ռուսական և հայկական ֆիլմերի տարբերությանը՝ Սոսը նշեց, որ ռուսականները տեխնիկական և ֆինանսական առավելություններ ունեն. «Բնականաբար ռուսական և հայկական կինեմատոգրաֆիայի տարբերությունը Հոլիվուդի և Հայաստանի տարբերությունը չէ, սակայն կարող եմ նշել, որ այնտեղ լավ մասնագետներ ավելի շատ կան և թե՛ ֆինանսի, թե՛ հնարավորության առումով ավելի շատ տեղ է տրվում կինոարտադրությանը: Տարբերությունը պրոֆեսիոնալներին տեղ և հնարավորություն տալն է, տեխնիկապես զարգացած լինելը և ավելի մեծ տարածում ունենալու ճանապարհները»:

Սոս Ջանիբեկյանը հայտնեց, որ արտերկրում գործունեություն ծավալելու նպատակ ունի և esyes.am-ի հետ անկեղծ խոսեց պատճառների մասին: «Այժմ նպատակներիցս մեկն է արտերկրում գործունեություն ծավալելը: Չեմ ուզում վիրավորված հնչի, որովհետև ինձ համար ամեն դեպքում շատ լավ է, սակայն մեզ մոտ սերիալաներից բացի գաղարվեստական ֆիլմեր գրեթե չեն նկարահանվում: Եթե նկարահանվում են, դա նկարահանում են, օրինակ, երեք հոգի, ովքեր գտել են ինչ-որ դերասանների ու բոլոր ֆիլմերում նրանց են ընդգրկում: Շատ մեծ ուրախությամբ հիմա խաղում եմ դրսի հետ համատեղ նկարահանվող ֆիլմերում: Դա ավելի լավ է, քան էստեղ նստեմ, սպասեմ՝ ով ինչ խոստում կտա, հետո կխաբի ու չի կատարի, կամ կխաբի, հետո խոստում կտա և այդ հույսով ապրեմ: Ես՝ որպես մարդ և դերասան ցանկանում եմ անընդհատ գործել արվեստում։

Դրսում ապրող շատ հայ մեծերի կյանքն ուսումնասիրելով հասկացել եմ, որ նրանք հայրենիքում գնահատված չեն եղել մինչ դուրս գնալն ու այնտեղ մեծ հաջողություների հասնելը, կայանալը: Ես հասկացել եմ, որ որպեսզի քեզ քո հայրենիքում սիրեն ու գնահատեն, ցավոք, պետք է դրսում կայանաս: Եթե մի լուրջ ռուսական կամ արտասահմանյան ֆիլմում ես նկարահանվում, բոլորն ասում են՝ տեսնում ես, լուրջ ֆիլմում է նկարահանվել, թեև երբ այստեղ էիր, նույնն էիր: Այնտեղ նկարահանվելով ո՛չ տաղանդդ, ո՛չ շնորհքդ, ո՛չ խարիզմադ չի ավելանում: Ցավոք, Հայաստանի խնդիրներից մեկն էլ այն է, որ դրսում կայանալը չափանիշ է: Քանի դեռ տաղանդավոր մարդիկ այստեղ են և չեն բռնել դուրս գալու ճանապարհը, պետք է գնահատել և չկորցնել նրանց:

Սոսն այժմ սերիալներում չի նկարահանվում: Դերասանը նշեց, որ այս պահին ցանկություն էլ չունի: «Հիմա մեզ մոտ կարճ սերիալներ նկարահանելու միտում է նկատվում: Ես այդ մասին խոսում էի դեռ երկու տարի առաջ ու իմ ղեկավարներին և ռեժիսորներին առաջարկում նկարահանել այդպիսի սերիալներ: Վերջերս նկարահանվեց 25 սերիայով ֆիլմ, որտեղ ես չնկարվեցի, քանի որ այդ շրջանում նկարահանավում էի «Եղբայրներում»: Հիմա ես սպասում եմ, տեսնենք»,- նշեց Սոս Ջանիբեկյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված