Սկսվել են «Ավատար»-ի երկրորդ մասի նկարահանումները
Աշխարհ
Աշխարհահռչակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի գլխավորությամբ արդեն սկսվել են «Ավատար» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները, որի ընթացքում կօգտագործվի հատուկ ջրի տակ նկարահանելու համար նախատեսված տեխնիկա:
Հայտնում են նաև, որ դերասանների համար պատրաստվել են հատուկ տեսաձայնագրող սարքերով հանդերձներ: Նկարահանումները կանցկացվեն լողավազանում: Այս մասին գրում է cosmo.ru-ն։
Հնարավոր էր նաև համակարգչային գրաֆիկի միջոցով ջուրը ստեղծել, սակայն ջրային տարածությունում գտնվելու ժամանակ առաջացած զգացողությունները կեղծ կլինեին, ուստի ժամանակակից տեխնոլոգիաների փոխարեն Քեմերոնը նախընտրել է «հին և բարի լողավազանը»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)