«Սպանե՛ք ինձ, եթե մեղք եմ գործել». զոհված ազատամարտիկի մայրը՝ Բաղրամյանում
Հասարակություն
Երեկ՝ ապրիլի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի հռչակման» երդմնակալությունը:
Երեկ հանրահավաքի մասնակիցները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունից հետո դժգոհ հեռացան Ազատության հրապարակից: Իսկ արդեն երեկոյան ժամը 18:00-ի հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ շարժվեցին դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները, սակայն, պողոտայի սկզբում պատ կազմեցին և չթույլատրեցին ցուցարարներին առաջ շարժվել: Այս մասին հայտնում է 1in.am-ը:
Հանրահավաքի մասնակցիներին միացավ նաև Ղարաբաղյան պատերազմում զոհվածի մայրը, ով իր բողոքն ու վրդովմունքը հայտնեց ոստիկաններին. «Սպանե՛ք ինձ, եթե մեղք եմ գործել»,-պարբերաբար ասում էր կինը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան