Մեսսին իսկական է, Ռոնալդուն՝ մարզչական աշխատանքի արդյունք. Իբրահիմովիչ
Սպորտ
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ խոսել է աշխարհի լավագույն երկու ֆուտբոլիստների մասին, տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մեսսիին նախընտրում եմ Ռոնալդուից: Մեսսին իսկական է, իսկ Ռոնալդուն՝ մարզչական աշխատանքի արդյունք: Ինձ 10 բալանի համակարգում որպես ֆուտբոլիստ գնահատում եմ 10: Ինձ չեն թերագնահատում, մարդիկ գիտեն, որ ես լավն եմ: Բազմաթիվ հիանալի մարզիչների հետ եմ աշխատել, սակայն նրանցից լավագույնը եղել են Կապելոն և Մոուրինիուն: Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու շատ մեծ ցանկություն կա: Սակայն դա ոչինչ չի նշանակում: Առանց այդ էլ ես ֆանտաստիկ կարիերա ունեմ: Չեմ զղջա, եթե կարերաս ավարտեմ առանց Չեմպիոնների լիգայի գավաթի»,- նշել է Իբրահիմովիչը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան