Ադրբեջանցի զինյալները մեկ զոհ ե՞ն տվել
Ադրբեջան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր միջադեպ է եղել Տավուշի մարզի սահմանապահ դիրքերից մեկում: Մեր տեղեկություններով՝ ապրիլի 10-ին, ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական կողմից զինվորական հագուստով 4 եւ քաղաքացիական հագուստով 1 անձ մոտեցել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի սահմանապահ դիրքերից մեկին:
Ազերիներն իրավիճակին անհամապատասխան իրենց ազատ են պահել, հավանաբար եղել են կամ թմրանյութի կամ ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հայ սահմանապահները նախազգուշական կրակ են բացել:
aravot.am-ի տեղեկություններով՝ հավանական է ադրբեջանական կողմից մեկ զոհի առկայությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան