Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը Ընտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե Սարգսյան Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․Աբրահամյան Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը 

«Ազգ». Ընդդիմության խրոնիկ սխալները

Հայկական Մամուլ

Ինչպես ամեն երկրում, այնպես էլ մերում, կա իշխանություն, կա ժողովուրդ եւ կա ընդդիմություն: Մնացյալը, իրենց ինչպես էլ անվանեն, այս երեքի տիրույթում են, ոչինչ ավելին: Սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների, մեր երկրում իշխանությունը մշտապես ճանաչվել է «ոչ լեգիտիմ», որի դեմ մշտապես պայքարել են ընդդիմությունն ու ժողովուրդը, կամ, ընդդիմության խոսքերով, նաեւ ժողովուրդը: Ու եթե այս անկախ տասնամյակների ընթացքում այս առումով մեր երկրում ոչինչ չի փոխվել, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ է անում:

Հասկանանք, թե ով: Անմիջապես «կասկածանքներից» ազատվում է իշխանությունը, քանի որ իշխանությունը ձգտում է հնարավորինս երկար գոյության, ու նրա խնդիրն ու թերացումը չէ, որ իր դեմ պայքարողներն իրեն հաղթել չեն կարողանում: Հետեւաբար իշխանությունը, եթե սխալ բաներ կամ թերացումներ անում է (ինչպես ամեն երկրում, ի դեպ), ապա դրանք չեն վերաբերում տվյալ իրավիճակին: Նույնը կարելի է ասել ժողովրդի մասին: Վաղուց արդեն ժամանակն է հասկանալու, որ ժողովուրդը խիստ լայն, խայտաբղետ ու տարբեր գոյակցություն է, ու եթե քաղաքակիրթ, առողջ ու սեփական քաղաքացիական իրավունքը գիտակցող ժողովուրդ է, ուրեմն չի կարող մեկի կողքին լինել, ընդդեմՙ մյուսի: Մարդկային գոյության այս խմբավորման մեջ մշտապես եղել են ու պետք է լինեն տարբեր դիրքորոշումներ, սկզբունքներ, շարժառիթներ ու ցանկություններ, նաեւՙ երազանքներ: Իսկ որ շատ պարագաներում այս ամենը համընկնում է, դեռ չի նշանակում, որ ժողովուրդը միեւնույն ցանկությունները, դիրքորոշումներն ու նաեւ երազանքներն ունի: Ուրեմն ճիշտ չէ ժողովրդին իշխանությունից առանձին դիտարկելը այն պարզ պատճառով, որ իշխանության ներսում էլ ժողովուրդ կա: Այդուհանդերձ, եթե ժողովրդի մեծամասնությունը իրոք անցյալ տարիներից մինչեւ օրս պայքարում է «ոչ լեգիտիմ» իշխանությունների դեմ, ու ոչինչ չի փոխվում, չի կարելի մեղադրել ժողովրդին, որովհետեւ նա ունի մի շատ կարեւոր առանձնահատկություն: Մեր ժողովուրդը հիասթափված է, ինչը տասնամյակների պատմություն ունի: Նման առանձնահատկությամբ ժողովուրդը դժվարությամբ է հավատում կրկին, բայց միամտաբար է հավատումՙ նորից: Իսկ հավատալուց հետո սկսում է ենթարկվել հարթակին, այն նույն հարթակին, որտեղից պարբերաբար հիշեցնում ու ընդգծում են, որ «ոչինչ չեն անելու առանց ժողովրդի»: Ուրեմն, եթե հավատացած ժողովրդի մոտ էլ ոչինչ չի ստացվում, մեղավորը, ստացվում է, նրանք են կամ նա է, որոնց հավատում է ժողովուրդը... Ընդդիմություն: Տասնամյակների ընթացքում քաղաքական այս ուժերի «դաշնությունը» ասոցացվել է մեզանում ժողովրդի հետ, ինչն, ինչպես վերը նշեցինք, ճիշտ չէ: Ընդդիմությունը մշտապես պայքարել է ժողովրդի լայն շերտերին հասկանալի նպատակների համար, բայց ընդդիմությունը մշտապես ավարտել է իր պայքարը ժողովրդի համար անհասկանալի տեղում, անընդունելի կերպով: Րաֆֆի Հովհաննիսյանն այս առումով ամենեւին էլ բացառություն չէ եւ առաջինը չէ: Ճիշտ է, Հովհաննիսյանն ամենեւին էլ իր պայքարը (ներողություն, ոչ թե իր, այլՙ ժողովրդի պայքարը) չի ավարտել, բայց այսօր էլ ակնհայտ է, որ ոչ փետրվարի տասնութին երկրում բան փոխվեց, ոչ էլ ապրիլի իննին... Ու այստեղ մեղավորը ընդդիմությունն է, կոնկրետՙ Րաֆֆին: Մեղավոր է, որովհետեւ այստեղ մեղավոր չէ ոչ իշխանությունը, ոչ էլ ժողովուրդը, ով երբեք եւ ոչ մի հարցում մեղավոր չի լինում, չի կարող լինել:

Րաֆֆին ինքը ապրիլի 9-ին, կեսգիշերին, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետՙ ժողովրդի համար խիստ անհասկանալի, իսկ ոմանց համար էլՙ խիստ անընդունելի շրջագայությունից հետո, Բաղրամյան պողոտայում, ինչպես Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ի միջանցքում է ասել, ընդունել է, որ «կային կազմակերպչական սխալներ»... Իսկ գուցե այդ սխալները միայն կազմակերպչական չեն, գուցե այդ սխալներն արդեն խրոնիկ բնույթ են կրում, հատուկՙ բոլոր ընդդիմադիր ուժերին ու հրապարակի ամենաբարձր կետում կանգնած նրանց առաջնորդներին... Գուցե: Բայց միանշանակ է, որ եթե տասնամյակների ընթացքում ստեղծված այս իրավիճակում մեղավորն իշխանությունն է, ապա այս ստեղծված իրավիճակը տասնամյակների ընթացքում չհաղթահարելու մեղավորը ընդդիմությունն է: Իսկ ժողովուրդը, ինչպես միշտ, հիասթափված է, միամիտ եւ անմեղ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը
Ամենադիտված